Արցախի ՄԻՊ-ն առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» ՀԿ-ի ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8, 24News

նկար

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը առցանց հանդիպում է ունեցել «Վերադարձ դեպի Քաշաթաղ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Պաշտպանը ծանոթացել է կազմակերպության գործունեությանը, այս ժամանակահատվածում նրանց կատարած աշխատանքին, ինչպես նաև ԱՀ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված Քաշաթաղի շրջանի բնակիչների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպման վերջում Ստեփանյանը, կարևորելով կազմակերպության ներկայացուցիչների աշխատանքը,  Քաշաթաղի շրջանի բնակիչներին հասարակության մեջ ինտեգրելու, նրանց համար հավասար հնարավորություններ ապահովելու, սոցիալական պաշտպանություն իրականացնելու գործում իր պատրաստակամությունն է հայտնել , գործուն միջոցներ ձեռնարկել բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ:

--00--ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս