Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից 4187 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 8,  24News

կորոնավիրուս

Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ է գրանցվել. Մահացել է 4187 մարդ։ Երկրում կորոնավիրուսի տարածման վատագույն ցուցանիշներն են գրանցվել։ Մահերի ընդհանուր թիվը կազմում է 238 հազար 270:

Մեկ օրում երկրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 401 հազար 078 նոր դեպք: Վարակվածների ընդհանուր թիվը 21 մլն 892 հազար 676 է:

Երկրում ընդհանուր առմամբ պատվաստում է ստացել 167 մլն 346 հազար 544 մարդ:

--00—ՄՀ