ՊՆ ՌՈ մի շարք աշխատակիցներ պարգևատրվել են

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 7, 24News 

ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի հետ արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև՝ ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ 2021թ. մայիսի 7-ին, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Զաքարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից: 

Նույն մեդալով են պարգևատրվել նաև ՌՈ պետի օպերատիվ աշխատանքների գծով տեղակալ, գնդապետ Վահագն Աղաջանյանը, ինչպես նաև՝ ՌՈ հատուկ օպերատիվ ծառայության պետ, փոխգնդապետ Արտյոմ Ավագյանը, իսկ Ռազմական ոստիականության պետի տեղակալ, գնդապետ Արամ Բաղդասարյանը պարգևատրվել է հուշանվերով:

ՌՈ կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հրամանով, պարգևների են արժանացել նաև Ռազմական ոստիկանության մի շարք այլ աշխատակիցներ:

--00--ԱԹ