Նախագահները պետք է ընտրության երաշխավոր դառնային, աջը քաշեին ու հրապարակն ազատեին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

«Նոր ուղի» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Աշոտ Բլեյանը 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում անդրադարձել է Շուշիի ազատագրման թեմային: Նա ընդգծել է, թե այդ ժամանակ քաղաքի ազատագրումն ինչպիսի նշանակություն ուներ։ «Նշանակում էր երկարատև պատերազմի ազդարարում, հետևաբար կշռադատված որոշում էր պետք։ Բայց եղավ հայտնի օպերացիան, ինչին մենք՝ «Նոր ուղու» անդամներս, կողմ չէինք»,- վերհիշել է Բլեյանը։

Նա համոզված է, որ Հայաստանում իշխանության պետք է գա այնպիսի ուժ, որը կվստահեցնի՝ մի ամբողջ սերնդի՝ 18 տարեկանների, մահվան չի տանելու։

Տեր-Պետրոսյանի առաջարկին, այն է՝ ընտրություններին երեք նախագահների միասնության դաշինքով մասնակցություն, Բլեյանն այսպես է մեկնաբանել. «3 նախագահները պետք է ընտրության երաշխավոր դառնան, աջը քաշեն, ազատեն հրապարակը: Էդ ժամանակ թե՛ լսելի քննարկումներ կլինեն, թե՛ դեբատներ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր