Հայաստանը հաղթանակ տարավ Ղարաբաղում, Ադրբեջանը պարտություն կրեց. Սիվկովը՝ պատերազմի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Սիվկով

Ռազմական գիտությունների դոկտոր, ակադեմիկոս Կոնստանտին Սիվկովը մեկնաբանել է Արցախի դեմ Ադրբեջանի 44-օրյա ռազմական ագրեսիայի արդյունքները: Ինչպես հայտնում է Infoteka24-ը, Սիվկովը կարծում է՝ չնայած այն բանին, որ Ադրբեջանի ռազմական պոտենցիալը հինգ անգամ գերազանցում էր Հայաստանին, այդուհանդերձ, Ադրբեջանը քաղաքական պարտություն է կրել և իր առաջ դրված խնդիրը չի կատարել: 

«Այդ մասին է վկայում այն փաստը, որ Ադրբեջանը չկարողացավ գրավել ողջ Արցախը. շրջանների մեծ մասը Բաքվի վերահսկողության տակ անցավ ոչ ռազմական գործողությունների արդյունքում, այլ պայմանագրով, մյուս կողմից, ռուս խաղաղապահների ներկայությունը ևս Ալիևի պարտության ցուցիչն է»,- նշել է նա:

Սիվկովն անբարոյական է համարում այն մարդկանց, որ, փոխանակ զենք վերցնեն, գնան, կանգնեն Արցախի բանակի կողքին՝ կրկնապատկելով նրանց ուժերը, Երևանի կենտրոնում դռներ ու շենքեր էին վնասում: Նա մասնավորեցրել է՝ խոսքը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրմանը հաջորդող ակցիաների մասին է:

--00--ԱԹ