Բաղդասարովին կհուղարկավորեն Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի արվեստի գործիչների ծառուղում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

Բաղդասարով

Ռուսաստանի ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովին կհուղարկավորեն մայիսի 11-ին՝  Մոսկվայում՝ Տրոյեկուրովսկոյե գերեզմանոցի արվեստի գործիչների ծառուղում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Միխայիլ Բաղդասարովը մահացել է մայիսի 4-ին՝ կյանքի 76-րդ տարում: Հիշեցնենք, արտիստի մահվան պատճառը կորոնավիրուսային վարակն է եղել: 

Միխայիլ Աշոտի Բաղդասարովը ծնվել է 1945 թ. մայիսի 23-ին՝ Բաքվում: Նա մանկուց երազել է դառնալ կենդանիներ վարժեցնող: 16 տարեկանից աշխատել է կրկեսում, 73 թ.-ից սկսել է հանդես գալ սեփական ծրագրով:

--00--ԱԹ