Դոլարը, եվրոն, ռուբլին, ֆունտը շարունակում են թանկանել․ ԿԲ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

1

Կենտրոնական բանկի պաշտոնական կայքի համաձայն՝ դոլարի փոխարժեքը մայիսի 7-ին կազմել է 522.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.64 դրամով: 

Եվրոյի փոխարժեքը կազմել է 630.68 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 2.49 դրամով։

Բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 726.75 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 1.10 դրամով։

Ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.05 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.06 դրամով:

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 448.59 դրամ, ոսկի՝  30,434.78 դրամ, պլատին՝ 20,679.84 դրամ:

--00-ԼՄ