ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ևս պատվաստվեց կորոնավիրուսի դեմ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

նկար

ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և տեղեկացրել, որ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը պատվաստվել է։ 

«Պատվաստված ՀՀ քաղաքացիների թիվն ավելացավ։ ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր ը, ԵՊԲՀ պրոռեկտորներ Լարիսա Ավետիսյանը, Գառնիկ Ավետիսյանը և ես պատվաստվեցինք։

Վստահեք մասնագետներին և առողջ ապրելու երաշխիքի %-ը էապես կավելանա։

Հ. Գ. Բոլորս ստացել ենք հրամանի ցուցումների համաձայն պատվաստանյութ»,-գրել է Շուշան Դանիելյանը:

--00--ԼՄ