BMW-ն «Դալմա Գարդեն Մոլի» դիմաց բախվել է վերգետնյա անցման հենասյանը.1 մարդ հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News 

․

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Կարեն Հարությունյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով Ծիծեռնակաբերդի խճուղում՝ «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել վերգետնյա անցման հենասյուներին և մասամբ հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով ուղևոր՝ Աշտարակ քաղաքի բնակիչ, 24-ամյա Աշոտ Թոփուզյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից, իսկ վարորդ Կ. Հարությունյանին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած փրկարարները։ Վերջինս հոսպիտալացվել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

--00--ԱՀ