«Պատիվ ունեմ»․ Արտակ Զաքարյանը պարզաբանել է «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի անվան իմաստը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով «Հայրենիք»-ՀՀԿ դաշինքի անվանմանը՝ «Պատիվ ունեմ»-ին։

«Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։ 

Պատիվ ունեմ
Честь имею
I have the honor of...

Պատիվն ուժ է տալիս՝ հաղթահարելու նույնիսկ ամենադժվար և անհնարին թվացող խոչընդոտները: Միայն պատվի և արժանապատվության հարգն իմացող մարդիկ կարող են հարգալից ու հոգատար լինել դիմացինի նկատմամբ։ Իսկ կյանքն առանց պատվի՝ մահվան է հավասար։

Պատիվ ունեմ, այսինքն՝ հարգանք եմ տածում դիմացինի նկատմամբ։

Պատիվ ունեմ, այսինքն՝ պատրաստ եմ արժանապատվորեն կատարել իմ բաժին ծառայությունը։

Պատիվ ունեմ, այսինք՝ ապրում և ստեղծում եմ։

Սովորաբար ընդունված է կարծել, թե «Պատիվ ունեմ» արտահայտությունը վերաբերելի և կիրառելի է միայն սպայական միջավայրում։ Դա այդպես չէ։

Քաղաքակրթության և բարեվարքության կանոններով ապրող, դաստիարակված ու հարգալից հասարակություններում այն վերաբերում է բոլորին անխտիր։

Պատիվ ունեմ, նշանակում է հարգանք և պատասխանատվություն ունեմ ինձ շրջապատող աշխարհի նկատմամբ, ինձ վստահված գործի նկատմամբ։

Հայ ժողովուրդը պատվի և արժանապատվության ժողովուրդ է։ Դա վկայում է մեր պատմությունը, մեր նվիրվածությունը ազգային արժեքներին ու Հայրենիքին։

Պատվարժան հայը նախ և առաջ իր ազգային պատկանելությամբ ապրող հայն է, իր գենետիկ հիշողության, անցյալի հպարտության և ապագայի նկատմամբ պատասխանատու վերաբերմունքով ապրող հայն է։

Պատիվ ունեմ հայ լինելու,
Պատիվ ունեմ Հայաստան պետություն ունենալու,
Պատիվ ունեմ իմ ժողովրդի անվտանգությանն ու պաշտպանությանը ծառայելու,
Պատիվ ունեմ անկախությունը պահելու և ամրացնելու,
Պատիվ ունեմ ինձ վստահված գործն ազնվորեն կատարելու,
Պատիվ ունեմ երեխաներ կրթելու և դաստիարակելու,
Պատիվ ունեմ մարդկանց բուժելու և ապաքինելու,
Պատիվ ունեմ իմ երկրի տնտեսության զարգացման մեջ ներդրում ունենալու,
Պատիվ ունեմ կառուցելու,
Պատիվ ունեմ ստեղծելու և ստեղծագործելու...
Պատիվ ունեմ՝ ուրեմն կամ, ապրո՛ւմ եմ, նպատակ ու հավատ ունե՛մ, վճռականություն և կամք ունե՜մ, սեր և սկզբունքներ ունե՛մ։

Պատիվ ունեմ»։

--00—ԼՄ