«Վերածնվող Հայաստանը» արտահերթին կմասնակցի ՀՅԴ-ի հետ․ դաշինքը կգլխավորի Ռոբերտ Քոչարյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

նկար

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ կուսակցությունը արտահերթին կմասնակցի ՀՅԴ-ի հետ դաշինքով, որը կգլխավորի ՀՀ երկրորդ նախագահը։

«Հաշվի առնելով Հայաստանում և Արցախում ստեղծված օրհասական վիճակը, ելնելով գաղափարակից և համախոհ քաղաքական ուժերի հետ միասնաբար հանդես գալու անհրաժեշտությունից՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշում է կայացրել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դանակցության հետ նախընտրական դաշինքով, որը կգլխավորի Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը»,-նշվում է հայտարարությունում:

--00—ԼՄ