Ի՞նչ անուններ են տրվել նորածիններին նախորդ տարի

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 6, 24News 

երեխա

2020 թ. Հայաստանում ծնվել է 17 299 աղջիկ, 19 053 տղա: ՀՀ վիճակագրական կոմիտեն տվյալներ է ներկայացրել, թե որոնք են նորածիններին ավելի հաճախ տրվող անուններն ըստ սեռի:

Աղջիկ երեխաներին ամենից հաճախ տրվող անուններն են՝

Նարե (745), Մարիա (613), Անգելինա (592), Արփի (503), Մանե (437), Եվա (402), Աննա (368), Մարի (356), Մարիամ (354), Անի (345):

Տղաներին ամենից հաճախ տրվող անուններն են`

Դավիթ (1 346), Նարեկ (902), Հայկ (610), Մարկ (579), Մոնթե (570), Տիգրան (539), Արեգ (513), Միքայել (450), Ալեքս (377), Ալեն (377):

--00--ԱԹ