Գյումրիում 67-ամյա տղամարդու տան բակում 12 գրամից ավելի քաշով թմրամիջոց է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

Մայիսի 3-ին Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տեղեկություններ ստացվեցին.  Փանյան փողոցի բնակիչներից մեկը տան բակում մարիխուանա է պահում։ Նույն օրը բաժնի քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները զննեցին 67-ամյա տղամարդու տան բակը՝ հայտնաբերելով 12 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգված, որն առգրավվեց։

Տղամարդու հայտնածով՝ թմրամիջոցի նմանվող զանգվածն իրենն է, պատրաստել էր բակում աճած կանեփը մանրացնելով ու չորացնելով։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

 --00—ՄՀ