Թալանել են «Վան» ֆուտբոլային ակումբի մարզիկներին․ վնասը կազմում է մոտ 1,6 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

սպորտ

Ոստիկանության Չարենցավանի բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ Ոստիկանության Չարենցավանի բաժին դիմած Երևանի բնակիչ 52-ամյա Սևադա Արզումանյանի դիմումի փաստով։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com–ը։

Վերջինս Ոստիկանության Չարենցավանի բաժնում հայտնել է, որ նույն օրը ժամը 16։00-ից 16։40-ն ընկած ժամանակահատվածում Չարենցավան քաղաքում գտնվող «Վան» ֆուտբոլային ակումբին պատկանող մարզադաշտի հանդերձարանից խոշոր չափի գողություն է կատարվել։

Չարենցավանի ոստիկանները, ժամանելով նշված վայր, պարզել են, որ գողացել են ակումբի մարզիկներին պատկանող թվով 2 հատ «Այֆոն 11», 1 հատ «Այֆոն 12» մոդելների բջջային հեռախոսներ, ինչպես նաև 50 հազար և 10 հազար դրամ կանխիկ գումարներ։

Տնօրեն Ս․ Արզումանյանը ոստիկաններին հայտնել է, որ իրենց պատճառվել է մոտ 1 միլիոն 600 հազար դրամի վնաս։ 

--0--ԿԿ