«Վերածնվող Հայաստան»-ը կմասնակցի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Վերածնվող Հայաստան

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը կմասնակցի կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այդ մասին այսօր տեղի ունեցած համագումարում հայտարարել է կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը: 

«Այս քայլին դիմել ենք ոչ թե Հայաստանի` 100-ից ավելի կուսակցությունների շարքը համալրելու, այլ պետության և հասարակության առջև ունեցած պարտավորություններից ելնելով: Քաջ գիտակցում ենք, որ քաղաքական հայտ ենք ներկայացնում երկրի համար օրհասական վիճակում, մի իրավիճակում, երբ աղմուկն ու պոպուլիզմը լռեցրել են ցանկացած գաղափար, բայց չենք հուսահատվում և ավելի վճռական ենք դարձել»,- ասել է նա:

Հակոբյանը չի բացառել, որ արտահերթ ընտրություններին կարող են միասնական դաշինքով հանդես գալ առողջ քաղաքական ուժերի հետ:

--00--ԱԹ