Արագածոտնում 29-ամյա ՊՆ ծառայողը «Nissan»-ով բախվել է հողաթմբին և շրջվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

1

Մայիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։20-ի սահմանում Գյումրիի բնակիչը՝ 29-ամյա Զորիկ Խ․-ն․ իր վարած «Nissan» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 19-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածով անցնող ջրատարի համար նախատեսված փոսում, առաջ ընթացել և գլխիվայր հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում, գրում է shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով ուղևորը՝ Աշտարակի բնակիչ, 48-ամյա Գագիկ Գ․-ն բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վարորդին և վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Աշտարակի հիվանդանոցի բժիշկները։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ վարորդն ու վիրավորը ծառայում են ՀՀ ՊՆ N զորամասում։ 

Վարորդը տեղոոմ ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ եղել է սթափ։