Ադրբեջանն Արցախի օկուպացված հատվածի ականազերծման համար Թուրքիայից տեխնիկա է գնել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News 

տեխնիկա

Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքներում Ալիևի հանձնարարությամբ ականազերծմանն ուղղված աշխատանքներ են տարվում։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, երկիր է ժամանել Թուրքիայից գնված ինժեներական տեխնիկայի և սարքավորման հերթական խմբաքանակը:

Դրանք ադրբեջանական բանակի ինժեներա-սակրավորական ստորաբաժանումներին կփոխանցվեն Արցախիի օկուպացված հատվածում ճանապարհների, բնակավայրերի և այլ հատվածների ականազերծման աշխատանքների իրականացման համար։

 --00—ՄՀ