Զովունիի մոտ «Opel»-ը տապալել է բետոնե էլեկտրասյուները, հայտնվել դաշտում․ կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

Կոտայքի մարզում այսօր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 10։20-ի սահմանում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի սկզբնամասում դեպի Երևան ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել 2 բետոնե էլեկտրասյուների, տապալել դրանք և հայտնվել դաշտում, գրում է shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը։

--00—ԼՄ