Մովսես Հակոբյանի դեմ քրգործում պետական գաղտնիքը Աննա Հակոբյանին չի վերաբերում․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

«Հրապարակը» գրում է․ «Ազգային անվտանգության ծա­ռայությունը Զինված ուժերի գլխա­վոր շտաբի նախկին պետ, գեներալ Մովսես Հակոբյանի՝ նոյեմբերի 20- ին արած հայտարարությունների հիման վրա հարուցած քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրել Մովսես Հակոբյանին:

Նրան մեղադրում են ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով՝ պե­տական գաղտնիք հրապարակելը: Այսինքն՝ փոխանակ Նիկոլ Փաշինյանին կամ այլ պաշտոնատար անձանց մեղադրանք առաջադրեն պատե­րազմը տանուլ տալու համար, բացա­հայտումներ արած Հակոբյանին են մե­ղադրում՝ այդ մասին բարձրաձայնելու համար: Մենք հետաքրքրվեցինք գեներալ-գնդապետից, թե կոնկրետ որ հարցում են իրեն մեղադրում, ինչ պե­տական գաղտնիք է հրապարակել նա իր ասուլիսի ընթացքում: «Իմ հայտա­րարությունների հիման վրա»,- կարճ պատասխանեց Հակոբյանը:

-Ո՞ր հայտարարությունների, որ Փաշինյանի հրամանով զորքի լրահամալրումը կանգնեցվել է:

-Նոյեմբերի 20-ի հայտարա­րությունների հիման վրա, չեմ կարող մանրամասնել:

-Կարո՞ղ է մեղադրանքն այն բանին է վերաբերում, որ ասել եք՝ Աննա Հակոբյանը գտնվել է բունկե­րում, բարոյական աջակցություն է ցուցաբերել ոմանց, գուցե դա՞ է պե­տական գաղտնիքը:

-ՉԷ (ծիծաղում է):

-Իսկ լրահամալրումը կանգնեցնելու մասին հայտարա­րությո՞ւնը:

-Չեմ կարող հիմա մանրամասնել, քննություն է գնում:

-Այսինքն՝ հիմա որ ասեք, նորից պետական գաղտնի՞ք կբացահայտեք:

-Չէ, նախաքննության գաղտնիք է դա»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս