20-ից ավելի կրակոցներ ու վթարված մեքենա՝ Էջմիածնում. սպանվածը «Դոն Պիպոյի» թիկնապահներից է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

նկար

Մայիսի 4-ին կրակոցներ են հնչել Արմավիրի մարզում: Ժամը 22:00-ից 22:10-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցում կրակոցներ են հնչել: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով  «Վաղարշապատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիստասարդ տղայի դի:

Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված 20-ից ավել կրակված պարկուճներ, իսկ կրակոցի վայրից մոտ 200 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վթարված «Hyundai Elantra» ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցների հետքեր, իսկ կրակոցների արդյունքում էլ վնասվել է քաղաքացուն պատկանող, իր տան առջև կայանված «Ford Transit» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսել, ասել են, որ սպանվածը քրեական հեղինակություն «Դոն Պիպոյի» (Արթուր Ասատրյան) թիկնապահներից էր։

Ոստիկանությունն  ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը,  դեպքի վայր  է ժամանել նաև Վաղարշապատի դատախազ Կարեն Խաչատրյանը: Ժամանել ե նաև ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Արմեն Պետրոսյանն ու երկրորդ վարչության պետ Վահե Մուշեղյանը:

Դեպքի փաստով ստեղծվել է քննչական խումբ։ 

նկար

--00—ԼՄ

 

Տեսանյութեր

Live

Լրահոս