Ինձ բեմից իջացրել եք, 6 տարի ա դատում եք․ ինչ պայմաններում է ապրում դերասան «Պոնչոն»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Դերասան Վահագն Սիմոնյանը, ով հայտնի է Պոնչո մականունով, կորցրել է ամեն ինչ։ Չունի անգամ տուն, ապրում է վրանում, որն անվանում է մենության տաճար:

Դերասանը չի դժգոհում կեցության պայմաններից, ասում է՝ երևի Աստված իրեն փորձության է ենթարկում։

Ըստ Վահագն Սիմոնյանի՝ տունը կորցրել է առաջադրված մեղադրանքի պատճառով։ Նա մեղադրվում է 2015թ-ի օգոստոսի 24-ի Տիգրան Մեծի շենքերից մեկի բակում տեղի ունեցած ծեծկռտուքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ