Մուրադովի ինքնաթիռով երեք հայ գերիներ վերադարձան Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ադրբեջանում պահվող երեք հայ գերիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի ղեկավար Ռուստամ Մուրադովի ինքնաթիռով վերադառնում են Հայաստան: ԱՀ ԱԻՊԾ նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը հայտնել է՝ գերիների վերադարձը հնարավոր է եղել ՌԴ ղեկավարության և նախագահ Վլադիմիր Պուտինի ջանքերի շնորհիվ։

Ավելի վաղ հրապարակվել էին նաև գերիների անունները՝ Ռոբերտ Վարդանյան, Սամվել Շուխյան, Սեյրան Թամրազյան:

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերի արդյունքում և միջազգային հանրության օրեցօր աճող ճնշման պայմաններում Ադրբեջանը վերադարձրել է երեք հայ ռազմագերների: Լիահույս ենք, որ այս գործընթացը կունենա իր տրամաբանական շարունակությունն ու շուտափույթ ավարտը»,- «Արմենպրես»-ին ասել են ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակից:

--0--ԿԿ