Վերցնողին կխփենք. մարտունեցիները վճռական են պաշտպանել Նժդեհի արձանը

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

արձան

Արցախի Մարտունի քաղաքի բնակիչները պատրաստ են մինչև վերջին շունչը պայքարել՝ պաշտպանելով Գարեգին Նժդեհի արձանը: Այս մասին հայտնում է Infoteka24-ը՝ ներկայացնելով լուսանկար, որտեղ երևում է հուշարձանը՝ վրան գրառում.

«Արձանը վերցնողին կխփենք»:

Լուսանկարը կայքին տրամադրել են մարտունեցիները:

Նշենք, որ այսօր սոցիալական ցանցերում լուր էր տարածվել, թե Մարտունիում Գարեգին Նժդեհի արձանն ապամոնտաժվում է: Դա, սակայն, Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը հերքել է:

--00--ԱԹ