Նիկոլը գնում է վատ սցենարով. վտանգավոր ընտրություններ են լինելու․ Նարինե Դիլբարյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Րաֆֆի Հովհաննիսյանի հետ մարտավարական տարաձայնություն է եղել՝ առաջիկա ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և նաև դաշնակիցների առումով։ Դրանք անհաղթահարելի չէին, բայց կարծում եմ, որ ամեն մարդ պետք է ինքը հարթի իր ճանապարհը։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Ժառանգություն» կուսակցության նախկին նախագահ Նարինե Դիլբարյանը։

Դիլբարյանը հայտնել է, որ պատրաստվում է մասնակցել քաղաքական գործընթացներին՝ առայժմ չհրապարակելով, թե որ թիմի հետ։

Նա կարծում է, որ այս ընտրությունները չպետք է անցնեն սևեր-սպիտակներ տրամաբանության ներքո։

Ըստ նրա՝ ցածր օրինականությունը կբերի բախումների, ընդհուպ՝ քաղաքացիական պատերազմի։

Շարունակությունը՝ տեսանյութում։ 

--0--ԿԿ