Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը. Արցախի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

Արցախի ԱԳՆ

Արցախի Հանրապետության ԱԳ նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասված է.

«Բարձր ենք գնահատում Եվրոպական խորհրդարանի 121 անդամների նամակը՝ ուղղված Եվրոպական հանձնաժողովի նախագահին և Եվրոպական խորհրդի նախագահին՝ ներկայումս Ադրբեջանում ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու անհրաժեշտության մասին: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի անդամների դիրքորոշումը՝ բարձրաձայնել Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների մասին և պաշտպանել Արցախի օրինական պահանջը։ Այն մարդասիրության, բարոյական արժեքների և միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների նկատմամբ հարգանքի օրինակելի դրսևորում է»:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս