Քաղաքացիները հնի ու նորի գերին չեն, դղյակների մասին խոսակցություններից հոգնել են

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Ստեփանյանն այն համոզմանն է, որ հնի ու նորի ցիկլից դուրս պետք է գանք, քանի որ դա ոչ մի լավ տեղ չի տանում: 24News-ի հետ զրույցում նա շեշտեց՝ մեր քաղաքացիները հնի ու նորի գերին չեն, դղյակների մասին խոսակցություններից հոգնել են:

«Իշխանության 3 տարվա աշխատանքը քաղաքացիները տեսել են, տեսել են՝ ինչ աղետի բերեց այն, ու եթե նախկիններին թալանչի են ասում, ապա իրենք էլ մարդկանց հոգիներն են գողացել»,- նկատեց ԼՀԿ-ականը:

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս