«Ման» մակնիշի ավտոքարշակը ապօրինի փայտանյութ է տեղափոխել․ Նշանակվել է ստուգում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները մայիսի 3-ի երեկոյան շրջիկ ծառայություն իրականացնելիս Օղակաձև խաչմերուկում նկատել են «Ման» մակնիշի ավտոքարշակ, որը բեռնված էր փայտանյութով։ Ստուգման նպատակով մեքենան կանգնեցրել են։

Դիլիջանում բնակվող 35-ամյա վարորդը սոճենու գերանների օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, ապօրինի փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Հանգամանքները պարզվում են։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս