ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

քաղաքական

Նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ ԶՈւ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Կարեն Աբրահամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.

Կարեն ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետ-Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Կարեն Աբրահամյանն այս պաշտոնում նշանակվել էր 2020թ. հունիսի 12-ին։ Մինչ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ նշանակվելը, եղել է Արցախի ՊՆ ՊԲ հրամանատարը։

Հիշեցնենք նաև, որ Կարեն Աբրահամյանը նույնպես ստորագրել էր ԳՇ ղեկավար կազմի տարածած հայտարարության տակ, որով պահանջվում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

--0--ԿԿ

Տեսանյութեր

Live

Լրահոս