Հայաստանի տարբեր մարզերում ընթանում են բարեկարգման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

ճանապարհ

Ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրով Հայաստանի տարբեր մարզերում ընթանում են բարեկարգման աշխատանքներ։

Ասֆալտապատումից բացի մեծ ուշադրություն է դարձվում հետագա անվտանգության ապահովմանը: Փոխվում են տվյալ հատվածների երթևեկության կանոնները, արդիականացվում են ենթակառուցվածքները։

Ծրագիրը կյանքի է կոչվում Եվրոպական ներդրումային բանկի ավելի քան 4 միլիոն եվրո դրամաշնորհի միջոցներով։ Ավարտը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին:

Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

--00—ՄՀ