ՖԻԴԵ-ի նախագահի հետ քննարկվել է ՀՀ շախմատային ավանդույթները զարգացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) նախագահ, «Սկոլկովո» հիմնադրամի նախագահ Արկադի Դվորկովիչին:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Հայաստանում շախմատի զարգացման հեռանկարների շուրջ: Ընդգծվել են մեր երկրի շախմատային հարուստ ավանդույթներն ու դրանք պահպանելու և զարգացնելու կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև «Սկոլկովո» միջազգային գիտակրթական կենտրոնի հետ նախագահական ATOM նախաձեռնության շրջանակներում համագործակցության հնարավորություններին:

--0--ԿԿ