Պատերազմի օրերին բանակի համար հագուստ արտադրող ընկերությունները զրկվել են պայմանագրերից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

հասարակական

«Անբարոյականությունը պոզով պոչո՞վ է լինում։ Այն, որ օրվա իշխանությունները ապաշնորհ ու ապիկար են, բոլորին է արդեն հայտնի, բայց այն, որ նրանք նաև անբարոյական են, մինչև վերջերս ես չգիտեի։ Իսկ հիմա կոնկրետ օրինակ»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դասախոս Հասմիկ Ենգոյանը։

«Արցախյան պատերազմը սկսվելուն պես ՀՀ պաշտպանության նախարարությունը դիմեց բոլոր տեքստիլ արտադրություն իրականացնող խոշոր ընկերություններին, որոնց հետ ՀՀ ՊՆ ուներ կնքված պայմանագրեր՝ տարբեր տեքստիլ արտադրանք (անկողնային սպիտակեղեն և այլն) մատակարարելու վերաբերյալ և հանձնարարեց ժամանակավորապես ձեռնպահ մնալով պայմանագրով նախատեսված մի շարք ապրանքներ մատակարարելուց, և դրա փոխարեն արտադրողականության ամբողջ ծավալով կազմակերպել «զինվորական կոստյում բամբակյա կեպիով» և «զինվորական կոստյում ձմեռային դաշտային» ապրանքատեսակների արտադրությունը և ամենօրյա ռեժիմով մատակարարումը:

Վերոհիշյալ ընկերությունները հայրենասիրական մղումներից դրդված, փորձելով իրենց ներդրումը ունենալ հայրենիքի պաշտպանության գործում, զօր ու գիշեր լծվեցին բանակի զինվորական համազգեստ կարելուն: Սակայն օրվա իշխանությունը իր նման չէր լինի, եթե մի հիմարություն չաներ։

Պատերազմից հետո ՀՀ պաշտպանության նախարարությունը յուրովի ՛՛շնորհակալություն՛՛ հայտնեց նախարարության առաջադրանքը կատարած և իրենց ողջ ուժն ու եռանդը ներդրած ընկերություններին՝ լուծելով ընկերությունների հետ կնքված պայմանագրերը՝ մնացած տեքստիլ արտադրանքը (անկողնային սպիտակեղեն, սրբիչներ և այլն) ժամանակին չմատակարարելու հիմքով: Ավելին, ընկերություններից գանձվեցին տույժ, տուգանքներ, իսկ ընկերությունների տվյալները ուղարկվեցին ՀՀ ֆինանսների նախարարություն՝ վերջիններիս պետական գնումներին մասնակցելու իրավունքից զրկելու համար՝ պետության հետ կնքված պայմանագրերով նախատեսված պայմանագրային պարտավորությունները խախտելու հիմքով:

Զերծ մնալով իրավական գնահատականներից, մի բան ընդամենը ասեմ․ բա անբարոյականությունը պոզով պոչո՞վ է լինում»,-գրել է դասախոսը։

Տեսանյութեր

Live

Լրահոս