Փաշինյանը չի ընտրվել իր կամքով․ արտահերթ նշանակելու համար ՀՀ-ում «մանիպուլյացիա» է արվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

 

նկար
«Կոմերսանտ» պարբերականը «Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել իր կամքով․ արտահերթ ընտրություններ նշանակելու համար Հայաստանում «մանիպուլյացիա» է արվել» խորագրով հոդված է հրապարակել՝ անդրադառնալով մայիսի 3-ին ՀՀ-ում ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկմանը։

Հոդվածում նշվում է, որ Հայաստանի խորհրդարանում տեղի է ունեցել կանխատեսելի և «բեմադրված» ընտրություններ, որը միևնույն ժամանակ անհրաժեշտ իրադարձություն է, քանի որ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությունից հետո նոր վարչապետ ընտրելու առաջին փորձը: 

Հոդվածագիրը բացատրում է, որ այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել՝ պաշտոնին կից ստանալով «ժամանակավոր պաշտոնակատար» հավելումը, խորհրդարանը պետք է 2 անգամ փորձի կառավարության նոր ղեկավար նշանակելու փորձ անի, որից հետո կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: 

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ 75 պատգամավոր սեղմել է «ձեռնպահ» կոճակը, 3-ը՝ դեմլ, 1-ը՝ կողմ: Աղբյուրը նաև նկատում է, որ ընդդիմադիր խմբակցություններից մեկը՝ «Բարգավաճ Հայաստանը», բոյկոտել էր նիստը, իսկ մյուսը՝ «Լուսավոր Հայաստանը», չէրի քվեարկել:

Աղբյուրը գրում է, որ չնայած քվեարկությունը ձևական էր, Փաշինյանը փորձել է խորհրդարանական ամբիոնից խոսելու հնարավարությունն օգտագործել հօգուտ իրեն՝ ևս մեկ անգամ քննադատելով երկրի նախկին ղեկավարությանը՝ մասնավորապես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, և մեղադրել նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտության համար:

«Հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությունն ու բովանդակությունը փոխվել է ոչ թե իմ իշխանության գալով, ինչպես պնդում է Սերժ Սարգսյանը, այլ 2015-ի աշնանից 2016-ի ձմեռ ժամանակահատվածում, որին հաջորդել է ապրիլյան պատերազմը․․․ Դա հաստատող բազմաթիվ փաստաթղթեր կան»,-մեջբերում է հոդվածագիրը Նիկոլ Փաշինյանին:

Հոդվածագիրը նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է իրավիճակին Հայաստանի Սյունիքի մարզում՝ հայտարարելով, որ «այնտեղ ստեղծվել է 102-րդ ռուսական ռազմաբազայի 2 հենակետ»՝ սա անվանելով «լրացուցիչ երաշխիք ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ամբողջ Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար»:

Աղբյուրը Փաշինյանի՝ Սյունիքի մարզ կատարած այցը որակում է «խայտառակ իրադարձություն» նրա համար՝ նկատելով, որ տեղի բնակիչները ամոթալի կերպով վռնդել են նրան իրենց քաղաքներից ու գյուղերից:

--00—ԼՄ