Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆՄԱՅԻՍԻ 4, 24News 

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները թմրանյութի անօրինական շրջանառության հերթական դեպքը բացահայտեցին։
Մարտի 18-ին ոստիկանները Երևան քաղաքի Բեկնազարյան փողոցից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Հրազդան քաղաքի Նար-Դոսի փողոցի 47-ամյա մի բնակչի։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: 

Մեքենայի զննությամբ հայտնաբերվեց բուպրենորֆին թմրանյութի նմանվող զանգված։ Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը սուբուտեքս էր։ Պարզվեց, որ թմրանյութը նրան 10 000 դրամով իրացրել էր Երևան քաղաքի 16-րդ թաղամասի 52-ամյա մի բնակիչ։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Ապրիլի 21-ին իրավապահներն այցելեցին թմրանյութն իրացնողի բնակարան։ Հյուրասենյակում հայտնաբերվեց պոլիէթիլենային տոպրակ՝ մեթադոն թմրամիջոցի նմանվող բյուրեղյա փոշիով, երկու պալաստմասսե տարա՝ սուր հոտով հեղուկով, և մեթադոնի լուծույթով շիշ։

Թմրանյութի իրացման մեջ կասկածվող տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Նաիրիի բաժին։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00--ԱԹ