Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ՌԴ ժողովրդական արտիստ Միխայիլ Բաղդասարովը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News 

Բաղդասարով

 75 տարեկանում կորոնավիրուսի հետևանքով մահացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստ, վայրի կենդանիներ վարժեցնող Միխայիլ Բաղդասարովը:
Այս մասին  РИА Новости -ին հայտնել են ՌԴ պետական կրկեսի մամուլի ծառայություը։

«Միխայիլ Աշոտովիչ Բաղդասարովն այլևս չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ արտիստի մահվան պատճառը կորոնավիրուսն է:
 

Միխայիլ Բաղդասարովը ծնվել է 1945 թվականին Բաքվում: 1973 թվականից սկսած՝ նա սեփական ծրագրով սկսել է ելույթ ունենալ կրկեսում: Բաղդասարովի երեխաները՝ Արթուրը և Կարինան, հայտնի վագրեր վարժեցնողներ են:

--00—ՄՀ