18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել ցանկացած պոլիկլինիկայում. ԱՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News

աին

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից:

Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար: Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00:

Անհրաժեշտ է նախապես զանգահարել պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար:

--00—ԼՄ