Փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսը կպատվաստվի «Սպուտնիկ V»-ով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

1

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն ԱԺ-ում հատուկ նիստի ժամանակ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հարցրել է՝ ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել։

«Ես չեմ ասի էն պատվաստանյութի անունը, որով պատվաստվել եմ։ Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետներից մեկը պատվաստվել է «AstraZeneca»-ով, մյուսը կպատվաստվի «Սպուտնիկ V»-ով, և հույս ունեմ՝ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը, ապա հավելել, որ եթե Առողջապահության նախարարությունը, համաճարակների համապատասխան մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, ուրմեն բոլոր պատվաստանյութերը լավ պատվաստանյութեր են։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամեր առաջ տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում և կից գրառում արել՝ տեղեկացնելով, որ կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նա նաև կոչ է արել պատվաստվել։

--00—ԼՄ