Աճյունների որոնման աշխատանքները 1 ջոկատով կշարունակվեն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News

աճյուն

Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների կամավորների կամ քաղաքացիական անձանց աճյունների որոնման աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում, հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն։

2020 թվականի նոյեմբերի13-ից առ այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից Արցախի փրկարարները հայտնաբերել և տարհանել են 1552 աճյուն։ 
Որոնողական աշխատանքների ընթացքում ժամանակ առ ժամանակ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև տեղի է ունեցել աճյունների փոխանակում։

--00—ԼՄ