Իսպանիա-Հայաստան խաղ Սևիլյայո՞ւմ. ավելի լավ է Քաթարում․ Կառաոս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2,  24News

Կապառոս

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը լայնածավալ հարցազրույց է տվել Marca-ին, որը պարբերականը վերնագրել է «Խոակին Կապառոս. հայ մասնագետը՝ Սևիլյայից». գրել է Armsport.am-ը։

Իսպանացի մասնագետին հարցրել են՝ արդյոք կուզի՞ Իսպանիա-Հայաստան խաղ կայանա Սևիլյայի «Սանչես Պիսխուան» մարզադաշտում:

«Ես կնախընտրեի Դոհայում: Քաթարում: Դա իսկապես հիանալի կլիներ»,- ասել է մարզիչը՝ նկատի ունենալով ԱԱ-2022-ը, որը կայանալու է Քաթարում:

--00—ՄՀ