Զենիթի իրանցի հարձակվողը կարող է տեղափոխվել Ռոմա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News 

Զենիթ

«Զենիթի» հարձակվող Սերդար Ազմունը կարող է կարիերան շարունակել Իտալիայում: Այս մասին հաղորդում է Armsport.am-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, «Ռոման»  հետաքրքրություն է ցուցաբերում 26-ամյա իրանցու նկատմամբ:

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 25 միլիոն եվրո: Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ Ազմունի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին», Դորտմունդի «Բորուսիան» ու «Սևիլյան»:

 --00—ՄՀ