Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում վառվել է Սրբազան կրակը. այն կառաքվի 11 երկրներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

1

Երուսաղեմում՝ Սուրբ Հարության տաճարում, Սուրբ Զատկի նախօրեին վառվել է Սրբազան կրակը, որը, որպե կանոն, վառվում է Կուվուկլիա մատուռում՝ Սուրբ Հարության տաճարի կենտրոնում, որտեղ էլ տեղակայված է Հիսուս Քրիստոսի գերեզմանը, գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը: 

նկար

2020 թվականին համավարակի պատճառով արարողությունն անցկացվեց առանց  հավատացյալների: Այս տարի Սուրբ Հարության տաճար թույլատրվել է հավատացյալների մուտքը, միայն թե եթե նախորդ տարիներին արարողությանը մասնակցում էր մոտ 9000 հավատացյալ, ապա այս տարի՝ 2500: 

նկար

Նշենք, որ Սրբազան կրակից լույս վերցնելու համար Իսրայելի Բեն-Գուրիոն օդանավակայանում կթույլատրվի 11 երկրների ինքնաթիռների վայրէջքը. դրանք են Բելառուսը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Կիպրոսը, Մոլդովան, Լեհաստանը, Ռուսաստանը, Ռումինիան և Ուկրաինան:

1

--00—ԼՄ

Տեսանյութեր

Live

Լրահոս