Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1,  24News 

Արոնյան

 

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը պահպանել է դիրքը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Շախմատի միջազգային ֆեդերացիայի մայիս ամսվա դասակարգման աղյուսակում Արոնյանը 5-րդն է, ինչպես նախորդ ամիս: Վարկանիշային աղյուսակի առաջատարն աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:   

Հայաստանի մյուս ներկայացուցիչներից լավագույն 100-ի շարքում են` Գաբրիել Սարգսյանը (55-րդ տեղ), Հրանտ Մելքումյանը (94-րդ տեղ) և Կարեն Գրիգորյանը (100-րդ տեղ):

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

--00—ՄՀ