Կարապետյանը կմասնակցի Կազանի ձյուդոյի «Մեծ սաղավարտի» վարկանիշային մրցաշարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 1, 24News

սպորտ

Հայաստանի ձյուդոյի ազգային թիմի անդամ Ֆերդինանդ Կարապետյանը կմասնակցի Կազանի վարկանիշային մրցաշարին: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը:

Նիդերլանդների Պապենդալ քաղաքում ավարտվել է ձյուդոյի օլիմպիական մարզումային  հավաքը-ճամբարը: Մասնակիցների թվում է  նաև Հայաստանի առաջատար վարպետ Ֆերդինանդ Կարապետյանը: Նա հավաքականի գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ Պապենդալից կմեկնի ռուսական Կազան, որտեղ  հնգօրյա մարզումների կմասնակցի  ու կներգրավվի  տեղում  մայիսի 6-ին սկսվող «Մեծ սաղավարտի» միջազգային օլիմպիական վարկանիշային մրցաշարի հերթական փուլին: Կազանում կխաղարկվի մեդալների 14 հավաքածու տղամարդկանց և կանանց համար:Առաջին եռյակներում տեղ գտնողները կստանան համապատասխանաբար 1000, 700 և 500-ական վարկանիշային միավորներ:

Ֆերդինանդ Կարապետյանն այժմ  ունի 1 552 միավոր և իր քաշային կարգի (73 կգ) վարկանիշային ցանկում 38-րդն է:  Նոր մրցակարգով  Տոկիոյի խաղերում  յուրաքանչյուր քաշային կարգում  կհայտավորվի 18 մարզիկ: Մասնակիցների աշխարհագրությունը ընդլայնելու նպատակով մայրցամաքային միությունը կհատկացնի ևս 100 տեղ, որոնցից 13-ը՝ եվրոպացիներին, իսկ դրանցից երեքը՝ 73 կգ քաշայիններին: Oլիմպիական խաղեր մեկնող ձյուդոիստների վերջնական ցանկը կհրապարակվի հունիսի 30-ին:

--0--ԿԿ