ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքներին տրվելու է իրավական գնահատական. Արթուր Դավթյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

նկար

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Ազգային ժողովում լրագրողներին հայտնել է, որ պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների՝ հրաժարվելով տվյալներ հրապարակել։

Արթուր Դավթյանն անդրադարձել է նաև ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի հաղորդմանը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ հնարավոր դավաճանության մասին՝ նշելով, որ դրա հիման վրա հարուցվել է քրեական գործ։

«Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքները՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ», - ասել է գլխավոր դատախազը։

--00—ԼՄ