ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News
Տաջիկստանի հետ սահմանային գոտում ռազմական վերջին բախումների հետևանքով Ղրղզստանի 13 քաղաքացի է մահացել, այդ թվում՝ 13-ամյա երեխա, 124 քաղաքացի՝ վիրավոր է, գրում է «ՏԱՍՍ» գործակալություն։
Աղբյուրը նաև հայտնում է, որ Ղրղզստանին սահմանային Իսֆարա քաղաքում բանակցություններն ավարտվել են, արդյունքում Տաջիկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները համատեղ հայտարարություն են ստորագրել՝ ռազմական հակամարտությունը դադարեցնելու, զորամիավորումներն ու ռազմական տեխնիկան սահմանային գոտուց մշտական տեղակայման վայրեր վերադարձնելու:
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է եղել: Կողմերը միմյանց են մեղադրել լարվածությունը սրելու համար:
--00—ԼՄ