ԼՂ-ում ականազերծվել է 2051 հա տարածք, 625 կմ ճանապարհ, վնասազերծվել 25600 պայթուցիկ առարկա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

1
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: 

Ներկայումս ռուս զինծառայողները Արցախի Ասկերանի շրջանի Վարդաձոր գյուղական համայնքի ծայրամասում պայթյունավտանգ իրերի որոնման ակտիվ աշխատանքներ են իրականացնում:

Ըստ գերատեսչության՝ բնակիչները չէին կարողանում վերսկսել գյուղատնտեսական աշխատանքները։ Նախկին ռազմական դիրքերի տարածքում ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար ականազերծման ստորաբաժանման սակրավորների կողմից ականազերծման աշխատանքների իրականացման արդյունքում տեղանքը լիովին մաքրվել է։

2020-ի նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած զինամթերքից մաքրվել է 2051 հա տարածք, 625 կմ ճանապարհ, 1721 շենք-շինություն, այդ թվում՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 600 պայթունավտանգ առարկա։

--00—ԼՄ