Ռուս խաղաղապահները 420 տոննա բեռ են տեղափոխել Քարվաճառ  

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

․

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել բեռների տարանցիկ փոխադրումը Լեռնային Ղարաբաղի` Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքների միջև: Այս մասին հայտնում է  ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Աղբյուր հաղորդմամբ էներգաապահովման և ջրամատակարարման համակարգերի, սոցիալական կառույցների և բնակելի տների վերականգնման համար Հումանիտար արձագանքման ռուսական կենտրոնի 15-րդ շարասյունը՝ կազմված «ԿամԱԶ» զինվորական և ուղեկցող 20 մեքենայից, անցել է Մատաղիս-Քարվաճառ երթուղով և ապահովել է 420 տոննա բեռի տեղափոխումը Քարվաճառի շրջան: 

Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների աջակցությամբ 2800 տոննա բեռ է տեղափոխվել: Աջակցությունը հատկացվել է ադրբեջանական կողմին:  

--00--ԱՀ