Սա սադրանք է՝ ուղղված հայ-հնդկական բարեկամության դեմ. ԱԳՆ-ը՝ Գանդիի արձանը հրկիզելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

հասարակական

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Երևանում Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանը կոտրելն ու հրկիզումը:

«Խստորեն դատապարտում ենք Հնդկաստանի անկախության և պետականության խորհրդանիշ, խաղաղության առաջամարտիկ և հումանիստ Մահաթմա Գանդիի հուշարձանի պատվանդանի կոտրումը և հրկիզումը:

Սա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

Հուշարձանների պահպանման խնդիրը բոլորիս պարտավորություն է, և վանդալիզմի ու պղծման ցանկացած նման արարք ոտնձգություն է համամարդկային արժեքների դեմ, որի իրականացնողները պետք է ենթարկվեն պատասխանատվության օրենքի շրջանակներում»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ:

--0--ԿԿ