Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու. Ավանեսյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

վանեսյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը կառավարության նիստի ժամանակ անդրադարձել է կորոնավիրուսի դեմ պատվաստումներին՝ տեղեկացնելով, որ Հայաստանում պատվաստանյութերըն արդեն հասանելի են։

«Մի քանի օր է՝ պատվաստանյութը հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Պատվաստումը այն միակ միջոցն է, որն օգնելու է վերջ դնելու մահերի աղետալի ընթացքին ու զսպելու հաջորդ աղետալի ընթացքին»,-ասել է Անահիտ Ավանեսյանը։

Նախ նաև հիշեցրել է, որ ապրիլի 29-ին գրանցվել է կորոնավիրուսով վարակման 656 նոր դեպք, 2000-ից ավելի վարակակիրներ հիվանդանոցներում են բուժում ստանում:

«Երեկ գրանցվել է 16 մահ, արդեն 4000-ի սահմանը, ցավոք, մահերի դեպքերով հատել ենք»,-ասել է նա

Անդրադառնալով պատվաստանյութերի ժամկետներին՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն նշեց՝ հարցը շահարկվում է՝ հիշեցնելով, որ բոլոր պատվաստանյութերը ունեն ժամկետներ: 

--00—ԼՄ