Էրդողանը խորամանկ գործիչ է, ԱՄՆ նկատմամբ որևէ լուրջ բան չի ձեռնարկվի. Բաղդասարով

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

Բաղդասարով

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խորամանկ քաղաքական գործիչ է, ամերիկյան բազաները վերացնելը նրա համար ձեռնտու չի լինի: Այս մասին «Ժուռնալիստսկայա պրավդա»-ին հայտնել է Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրման կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը` անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Թուրքիան պատասխան միջոցներ ձեռք կառնի` կապված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետ:

«Թուրքիայի կողմից միայն հայտարարություններ ու սպառնալիքներ են հնչում, ԱՄՆ նկատմամբ ոչ մի լուրջ բան տեղի չի ունենա: Ձեռնարկվում են թույլ միջոցներ, որոնք ԱՄՆ-ին որևէ կերպ չեն վնասի: Էրդողանը խորամանկ քաղաքական գործիչ է. նրա համար ձեռնտու չի լինի ամերիկյան բազաները վերացնել: Ենթադրում եմ, որ նա այժմ պատրաստվում է Ջո Բայդենի հետ հանդիպման, որից հետո կհայտարարի լավ փոխհարաբերությունների նոր դարաշրջանի մասին»,- նշել է նա:

--00--ԱԹ