Անկախ պատգամավորները պահանջում են էթիկայի հանձնաժողով ստեղծել,քննել Հրաչյա Հակոբյանի հարցը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

նկար

Անկախ պատգամավորները դիմել են խմբակցություններին, որպեսզի վերջիններս դիմեն ԱԺ նախագահին էթիկայի քննող հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին  խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Դիմել ենք՝ ուսումնասիրելու պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հնչեցրած այն միտքը, որ այդ սյունեցիներին, այո, պետք է ստորացնելով բերման ենթարկել։ Այդ հայտարարությամբ նա խախտում է մի շարք օրենքներ, որի մասին նաև նշել ենք մեր հայցադիմումի մեջ», - ասել է Աննա Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցից հետո բերման ենթարման դեպքերին, ասել էր, որ հայհոյողներին ստորացնելով պետք է բերման ենթարկել, քանի որ նրանք հայհոյում են ՀՀ քաղաքացիներին։

--00—ԼՄ